Մի բուռ սերմնահատիկն ու կրթության վերափոխումը MediaMax

Օգոստոսի 9-ին Երեւանում տեղի ունեցավ 34-րդ Պեչա-Կուչա երեկոն, որն այս անգամ նվիրված էր կրթությանը՝ Հայաստանում դրա մարտահրավերներին եւ հնարավորություններին։ «Վերափոխելով կրթությունը» խորագրի ներքո իրենց գաղափարները ներկայացրին ինչպես կրթության անմիջական շահառուներն, այնպես էլ ոլորտի քաղաքականությունը մշակողները։
Պեչա-Կուչայի գաղափարը ծնվել է Տոկիոյում 2003 թվականին։ Տեսակետների տարածման այս հարթակի անունը ճապոներենից թարգմանաբար նշանակում է ասել-խոսել։

Ելույթի ներկայացման համար խոսնակին առաջարկվում է յուրօրինակ ձեւաչափ՝ 20×20: Նա իր միտքը պետք է փորձի տեղ հասցնել 20 պատկերների ցուցադրմամբ՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տեւողությամբ։
Պատկերներն ինքնաբերաբար փոխվում են, իսկ խոսնակը պետք է հասցնի փոխանցել միտքն ու հետ չընկնել։ Այս կերպ ելույթի ընդհանուր տեւողությունը կազմում է 6 րոպե 40 վայրկյան։

Պեչա-Կուչա երեկոները տարածված են աշխարհի ավելի քան 1 000 քաղաքներում, իսկ 2010 թվականից անցկացվում են նաեւ Երեւանում։

Զարգացման ծախսեր եւ նորարարություն

Շուտով աշխարհում երկրների զարգացվածությունը կորոշեն ոչ թե ՀՆԱ-ի աճով, այլ կրթության վրա ծախսած գումարներով, որովհետեւ կրթությունն արդեն դառնում է տնտեսության սպասարկող։ Այս միտքն է իր ելույթում ընդգծում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։

«Կրթական ոլորտի ծախսերը բաժանվում են 3 մասի՝ պահպանման, հատուկ կարիքների եւ զարգացման ծախսեր։ Շատ անգամ ասում են, որ կրթության զարգացման ծախսերը պետք չէ մեծացնել, քանի որ կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, մինչդեռ փոփոխվող աշխարհում բոլոր երկրները զարգացման ծախսերը շարունակաբար մեծացնում են։ Դա նման է սերմնացանի՝ ինչքան էլ սոված լինես, միեւնույն է ամբողջը չես ուտի ու գոնե մի բուռ սերմնահատիկ կպահես՝ գարնանը տնկելու համար», – նկատում է նա:
Դավիթ Սահակյանը կարեւորում է կրթության գերազանցությունը՝ ընդգծելով, որ այն պետք է լինի ոչ միայն սոցիալական բեռի կրող, այլեւ նորարարություններ մտցնի։

Այդպիսին է, օրինակ, «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագիրը, որը ճանաչվել է հավասարազոր միջազգային այնպիսի կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական Cambridge A Levels-ը եւ ամերիկյան Advanced Placement-ը։

«Երբ խոսում ենք գերազանցության մասին, պետք է հասկանանք՝ ինչպես կազմակերպել այն որպես երկու համակարգ՝ զուգահեռ եւ ներառական, որովհետեւ մեզ անհրաժեշտ է, օրինակ, եւ՛ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, եւ՛ մասսայական։ Եվրոպական փորձում գերազանցությունն ու մասսայականությունը մեկտեղվում են եւ դադարում իրար հակասել»,- նշում է Դավիթ Սահակյանը։

Ավելին՝ mediamax.am

editors

Recent Posts

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

7 minutes ago

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

35 minutes ago

Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…

50 minutes ago

Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…

1 hour ago

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

1 hour ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

2 hours ago