Կարտիե հիմնադրամ
Լսելով Կարտիե անունը, հավանաբար առաջինն, ինչ մտաբերում ենք մենք՝ սովորական մահկանացուներս, ֆրանսիական ոսկերչական տունն է՝ իր շքեղ զարդերով, ժամացույցներով, կարմիր տուփերով և էմբլեմատիկ վայրի հովազով: Բայց փարիզյան ժամանակակից արվեստի աշխարհում Կարտիե անունը նախևառաջ ասոցացվում է արվեստի կարևորագույն և իր տեսակով յուրահատուկ կենտրոնի հետ:
Ժամանակակից արվեստի Կարտիե հիմնադրամը ստեղծվել է 1984 թվականին, մեծն գործարար և արվեստի կոլեկցիոներ Ալան Դոմենիկ Պերենի և արվեստագետ Սեզար Բալդաչինիի զրույցի արդյունքում: Վերջինս այն նույն քանդակագործ Սեզարն է, ում անունն է կրում Ֆրանսիայում անցկացվող կինոյի ամենամյա մրցանակաբաշխությունը, և ով ստեղծել է այդ կինոմրցանակի արձանիկը: Արվեստագետը խրախուսում է Պերենին հիմնադրել մի վայր, որտեղ շուկայում դեռ անուն չունեցող երիտասարդ արվեստագետները կկարողանան ցուցադրվել՝ ունենալով թե՛ տարածքի և թե՛ մտքի ազատություն:
Այսպիսով, ժամանակակից արվեստի Կարտիե հիմնադրամը նախ հաստատվում է փարիզյան շքեղ Ժույ ան Ժոզաս արվարձանում, ապա՝ 1994 թվականին՝ մայրաքաղաքի 14-րդ թաղամասի Ռասպայ փողոցում: Կենտրոնի կառուցումը վստահեցվում է հանրահայտ ճարտարապետ Ժան Նուվելին, որը հրաժարվում է պատերից կամ էլ թանգարանային դասական սրահներից: Ապակե այս յուրահատուկ շինությունը մշտական կապի մեջ է իրեն շրջապատող այգու և Ռասպայ փողոցի հետ: Ինչպես գրում է Դոմինիկ Պուլոն իր «Թանգարան և թանգարանագիտություն» աշխատությունում ՝ «Թանգարարը պետք է ունենա հսկայական ցուցափեղկեր, ճիշտ մեծ խանութների պես, որպեսզի պատահական անցորդը, կամա թե ակաման, նկատի հավաքածուի նմուշները և որոշի այցելել թանգարան»:
Հիմնադրամի հավաքածուն
Կարտիե հիմնադրամն իր ստեղծման պահին չուներ ֆոնդեր, և դա ամենևին առաջնային նպատակներից չէր: Կարևորվում էր միայն արվեստագետն ու իր ազատությունը: «Ժամանակակից արվեստի հավաքածու ստեղծելու համար պետք է ոչ միայն համախմբել արվեստանմուշներ, որոնք կլինեն համահունչ և սկզբունքային նմանությամբ, այլև ստեղծել արվեստագետների ընտանիք և նպաստել նոր նմուշների ստեղծմանը»: Առաջնորդվելով այս մտքով, Կարտիե հիմնադրամի հավաքածուն այսօր համախմբում է ավելի քան 1600 արվեստանմուշ և մոտ 350 արվեստագետ՝ եկող ամբողջ աշխարհից:
Ի դեպ, Կարտիե հիմնադրամում «արվեստագետ» ասվածը բավականին լայն հասկացություն է․ այն իր մեջ ներառում է արվեստի և արհեստի գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին: Կարևոր դեր ունեն, իհարկե, նաև ռեժիսորները: Կարտիե հիմնադրամի քաջալերմամբ, նրանք համարձակորեն իրենց փորձում են նկարչության, քանդակագործության, վիդեո ինստալիացիաների ստեղծման, անգամ ցուցահանդեսների կուրատորների դերում: Հիմնադրամի թերևս միակ հայ անունը Արտավազդ Փելեշյանն է, ով երկար տարիների համագործակցության փորձ ունի այս արվեստի կենտրոնի հետ: Վարպետի հետ նույն շարքերում են կանգնած Ռեյմոն Դեպարդոնը, Անյես Վարդան, Նան Գոլդինը, Անդրեյ Ուջիկան, Դիլլեր Սկոֆիդիո + Ռենֆրոն, Դուգլաս Գորդոնն և համաշխարհային արվեստի այլ մեծ անուններ:
Լիլիթ Սոխակյան
Փարիզ, 2019
Ամբողջական՝
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…