Լրահոս 24/7

100 000 դրամ տուգանք՝ տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում. ՍԱՏՄ-ն իրազեկում է տարածել

Սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողներին ուղղված իրազեկում է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), որում ասված է.

«Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն Ձեր գործունեության մասին՝ Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելու համար (գործունեությունը գրանցելուց հետո 3 օրվա ընթացքում):

Ներկայացված տվյալներում հետագայում տեղի ունեցած փոփոխության մասին պարտավոր եք լրացուցիչ տեղեկացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ փոփոխությունը կատարելուց հետո 3 օրվա ընթացքում:

Տեղեկատվությունը կարող եք ներկայացնել առձեռն կամ փոստային առաքման եղանակով` Երևան, Կոմիտաս 49/2 հասցեով, էլեկտրոնային փոստին՝ ssfs@ssfs.am, ուղարկելով, կամ գրանցվելով առցանց՝ հետևյալ հղումով՝ https://snund.am/hy/business-registration:

Պարտադիր է հետևյալ տվյալների առկայությունը՝

1. Ընկերության կամ Ա/Ձ-ի անվանումը

2. Ընկերության տնօրենի կամ Ա/Ձ-ի անունը, ազգանունը

3. Հարկ վճարողի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ

4. Պետ. հաշվառման (գրանցման) համարը

5. Ապրանքանիշը

6. Իրավաբանական հասցեն

7. Գործունեության հասցեն

8. Գործունեության տեսակը

9. Գործունեության ոլորտը (կարող եք նշել մի քանիսը)

արտադրություն

իրացում

արտահանում

ներմուծում

հանրային սնունդ

10. Հեռախոս

11. Էլեկտրոնային փոստ

12. Կայք (եթե առկա է):

Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում Դուք կտուգանվեք 100 000 դրամի չափով՝ համաձայն Վարչական իրավախախտումերի մասին ՀՀ օրենքի»:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

11 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

12 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago