Լրահոս 24/7

ՀՀ նախագահն ընդունել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշակերտներին, անդրադարձել նախագահական ինստիտուտի գործունեությանն ու դերին, որակյալ կրթություն ստանալու, ինչպես նաև պատասխանատու քաղաքացի լինելու անհրաժեշտությանը, դրվագներ է ներկայացրել Անկախության հռչակագրի ընդունման պատմությունից:

Նախագահն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Իրականում մենք՝ որպես երկիր հաջողություն կարող ենք ունենալ միայն և միայն մեր գիտելիքով, մտքով և մեր նախաձեռնություններով: Եթե ինչ-որ ժամանակ մտածել ենք, որ կային այլ չափանիշներ, ապա այսօր կարող ենք հստակ ասել, որ ո՛չ հանքարդյունաբերությունը, ո՛չ ծիրանը, ոչ ջերմուկը (որովհետև կար այդպիսի գաղափար), մեզ չեն օգնի, եթե չկա միտք, եթե չկա նախաձեռնություն, եթե չկա ազատություն և ամենակարևորը՝ գիտելիք:

Դուք այդ գիտելիքները ստացողներն ենք և շարունակելու եք ստանալ: Իմ ցանկությունը, իմ խնդրանքն է՝ ամեն առիթ օգտագործեք գիտելիք ստանալու համար: Ամեն մի հանդիպման ժամանակ, ամեն մի հնարավորության դեպքում փորձեք գիտելիք ստանալ: Մի՛ հոգնեք:

Ես ամեն օր ինչ-որ մի բան եմ սովորում, ինչ-որ մի նոր  բան են կարդում: Կյանքում երբեք գիտելիք ստանալու հնարավորությունը չի ավարտվելու, իսկ ներկա ժամանակներում առավել ևս: Այս արագ փոփոխվող, արագ նոր պահանջներ ներկայացնող աշխարհում, եթե սովորելու ձգտում ունեք, ապա համոզված եմ` ձեր ստեղծագործական հնարավորությունները մեծանալու են: Դուք ինքներդ կտեսնեք, որ դառնալու եք նոր գաղափարների, նոր հայտնագործությունների կրողներ, և պետության դերը կայանալու է միայն նրանում, որ ձեզ հնարավորություն տա ուղղակի ազատորեն այդ ամեն ինչն իրագործել:

Մեր երկրում ազատության հետ կապված խնդիրներ չկան, և եթե որևէ խնդիր է ծագում՝ մեր արձագանքը միանշանակ է լինում. մենք պետք է կարողանանք այդ սահմանափակումը վերացնել՝ լինի դա բիզնեսում, առօրյա կյանքում, սահմանային անցակետերում: Այդ ամեն ինչն արվելու է հանուն նրա, որ մարդիկ գան այստեղ և իրենց լավ զգան, խոսքը ոչ միայն մեր երկրի քաղաքացիների մասին է»:

Այնուհետև նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է աշակերտներին հետարքրքող հարցերին:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

4 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

5 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

5 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

5 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

6 hours ago