

Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկա ձևավորելուն և պատրաստ է կառուցողական երկխոսության: Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության չկարգավորված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար: Ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ձևավորելու տեսակետից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտի ինտեգրացիան»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ արդյունաբերությունը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության զարգացումն առաջ մղողներից մեկը և Միության մրցունակ առավելությունը՝ ստեղծելով բարենպաստ կազմակերպա-տնտեսական պայմաններ տրանզիտային փոխադրումների համար:
«Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային-լոգիստիկ կոմպլեքսը ձևավորելու համար անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության ներդաշնակեցում ազգային և անդրազգային մակարդակներում, ինչպես նաև ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման և շահագործման մոտեցումների ամբողջականության ապահովում»,-նշել է ՀՀ վարչապետը:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…