Լրահոս 24/7

44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են նաև առցանց

2020 թ․ պատերազմի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողներն, ովքեր տվյալ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցություն չեն ստացել, ծրագրից օգտվելու համար կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել։ 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշելով, որ անհրաժեշտ է մուտք գործել dimum.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժին և լրացնել պահանջվող տվյալները։ Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։    

Նախարարությունը հիշեցնում է, որ միջոցառման շահառուներ են համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած, բժշկական հաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած այն անձինք, որոնք չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն կամ կարող են ունենալ հաշմանդամության երրորդ խումբ (որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)։ 

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր շահառուին միանվագ 500,000 դրամի չափով՝ գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով․ այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 408 մլն դրամ։

Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

6 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

9 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

12 hours ago