Պաշտպանության նախարարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել 26 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց պատկանող տրանսպորտային միջոցները ոչնչացվել կամ վնասվել են 2020թ․ արցախյան պատերազմի ժամանակ։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ վնաս է հասցվել։ Վարչապետի 2021թ․ նոյեմբերի 9-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և ֆիզիկական ու իրավաբանական անձանցից ստացված դիմումների քննարկման և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով՝ դրական եզրակացություն է կայացվել 26 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 71 միլիոն 21 հազար դրամի չափով։
Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, նշված 26 տրանսպորտային միջոցներից 12-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 2-ը՝ կրել են այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, 12-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան։
Վերը նշված գումարը Պաշտպանության նախարարությանը կհատկացվի ՀՀ կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից: Նախագծի հավելվածները e-draft.am-ում հրապարակված չեն։
Այս որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…