Լրահոս 24/7

Արցախի ԱԽ գրասենյակը արձագանքել է «Վիտալի Բալասանյանը Բերձորի հանձնում-ընդունումն է անում» վերտառությամբ հրապարակմանը

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանում է տարածել, որտեղ անդրադարձել է որոշ սոցիալական ցանցերով, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնող ռեսուրսներով շրջանառվող Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի լուսանկարներից մեկին: Նշվում է, որ տեղադրվում են կեղծ լուրեր առ այն, թե իբր «Վիտալի Բալասանյանը Բերձորի հանձնում-ընդունումն է անում»։ 

Պարզաբանման մեջ ասվում է նաև, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքի բերումով մշտապես այցելում է Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր, զբաղվում անվտանգային խնդիրներով, իրականացնում պաշտոնեական գործառույթները։

«Սույն լուսանկարն արվել է անհայտ անձի կողմից՝ անհայտ հանգամանքներում, երբ Վիտալի Բալասանյանը հերթական աշխատանքային այցով գտնվել է ռուսական խաղաղապահ զորքերի հենակետերից մեկում, որը տեղակայված է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու Շուշի քաղաքին կից գտնվող հատվածում, որտեղ զբաղվել է, մասնավորապես, Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր երթուղու գործարկման հետ կապված անվտանգային խնդիրներով։

Վերլուծելով համացանցով տարածվող այս լուսանկարի կամայական «մեկնաբանությունները»՝ գալիս ենք այն եզրահանգման, որ Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ՝ նպատակ ունենալով փորձել վարկաբեկել Արցախի Հանրապետության պաշտպանության և պետականության ամրապնդման գործում անուրանալի ավանդ ունեցող գործչի բարի անունը։

Ըստ այդմ, պատասխանատու հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր կենսագրության ընթացքում երբևէ չի զբաղվել հայ ժողովրդի շահերին հակասող գործունեությամբ։ Վիտալի Բալասանյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 5-ից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո նա նվիրվել է օրհասական վիճակի հասցված Արցախի Հանրապետության անվտանգային դիրքերը վերականգնելու առաքելությանը, որի իրականացման արդյունքները բոլորս կարող ենք զգալ առօրյայում։

Խստորեն հորդորում ենք բոլորին՝ դադարեցնել անպատասխանատու ասեկոսություններ արտադրելու և շրջանառելու անպատիվ փորձերը, իսկ մեր հայրենակիցներին կոչ ենք անում տուրք չտալ զրպարտություններին։ Միևնույն ժամանակ հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն անում են ամեն հնարավորը՝ Հանրապետությունում ապահովելու պատշաճ անվտանգային միջավայր»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

13 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

15 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

16 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

16 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

17 hours ago