ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Saint Louis Rapid & Blitz ամենամյա մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) արագ խաղի երեք պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի։ 3-6-րդ տուրերում հայ գրոսմայստերի մրցակիցներն էին ամերիկացիներ Սեմ Շենքլանդը, Ջեֆրի Սյոն և Ֆաբիանո Կարուանան։
Արոնյանը 5 միավորով կիսում է 8-9-րդ տեղերն ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Վերջին տեղում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն է՝ 3 միավոր։
Միանձնյա առաջատարը Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան է՝ 8 միավոր։
Հաղթանակի համար շնորհվում է 2, ոչ ոքի արդյունքի համար՝ 1 միավոր։
Saint Louis Rapid & Blitz մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։ Արագ խաղի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…
Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…