Լրահոս 24/7

Թուրքիան մեղադրում է Հունաստանին F-16-ների դեմ S-300-ներ օգտագործելու համար․ Աթենքը հերքում է. news.am

Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը, հղում անելով ՊՆ աղբյուրներին, գրել է, որ Հունաստանի զինված ուժերը սադրանք են իրականացրել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում առաքելություններ իրականացնող թուրքական ռազմական ինքնաթիռների դեմ՝ օգտագործելով S-300 ՀՕՊ համակարգեր։

«Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ռազմական ինքնաթիռները թռչում էին Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովի միջազգային օդային տարածքում»,- հայտնել են նախարարությունից և հավելել, որ, չնայած սադրանքին՝ թուրքական օդանավն ավարտել է իր ծրագրած առաքելությունը ու ապահով վերադարձել իր բազաը։

Հունաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, կտրականապես հերքել է Թուրքիայի հայտարարությունները՝ դրանք անվանելով առասպելներ և տարածաշրջանում լարվածություն ստեղծելու Թուրքիայի ձախողված փորձերի մաս։

Ըստ հունական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Էգեյան ծովի վրա՝ միջազգային օդային տարածքում։

Թուրքական ռազմական ինքնաթիռները մտել են Հունաստանի օդային տարածք՝ պարզելու S-300 ՀՕՊ համակարգերի գտնվելու վայրը, սակայն Հունաստանը խափանել է նրանց թռիչքը՝ թույլ չտալով կատարել առաջադրանքը։

Թիվ 1

Recent Posts

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

16 hours ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

16 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

17 hours ago

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…

17 hours ago

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է

Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…

17 hours ago

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…

17 hours ago