Լրահոս 24/7

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Հաջիևի հայտարարությանը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններն անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերն ու այդպիսով արհամարել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

«Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, մշտական շփման միջոցով, այդ թվում ՝ բարձր մակարդակով, մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ ՝ երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը նպաստելու համար: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Ինչպես արդեն ասել ենք, չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները շատ անգամ այցելել են և շարունակում են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի: Դեսպանատան աշխատակիցներն այցելում են երկրի բոլոր շրջաններ՝ Ադրբեջանի հետ այնպիսի կարևոր հարցերի շուրջ շփումներ հաստատելու համար, ինչպիսիք են անվտանգությունը, առողջապահությունը, էներգետիկան և տնտեսական զարգացումը»,- «Ամերիկայի Ձայնի» ադրբեջանական ծառայության հարցմանն ի պատասխան ասել են ԱՄՆ դեսպանատնից։

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Շուշիում կազմակերպված միջազգային գիտաժողովի բացմանն իր ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները «բացահայտ անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը»։

Հաջիևը Շուշի այցելության հրավերի մերժումը գնահատել էր որպես Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու փորձ:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

6 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

9 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

12 hours ago