Լրահոս 24/7

2023 թվականի համար արդեն նախնական քննարկման է դրվել 445 սուբվենցիոն ծրագիր

2023 թվականի համար արդեն նախնական քննարկման է դրվել 445 սուբվենցիոն ծրագիր։

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը՝ նշելով, որ այս տարի առաջին անգամ սուբվենցիոն հայտերը համայնքներից ընդունվում են նախապես:

«Ճանապարհաշինություն, մայթերի բարեկարգում, փողոցների լուսավորում, մանկապարտեզների, բուժհաստատությունների կառուցում, հիմնանորոգում, խմելու ու ոռոգման ջրագծերի անցկացում, վերանորոգում․ Հայաստանում չկա գոնե մեկ համայնք, որտեղ կառավարության որոշմամբ չի իրականացվել գոնե մեկ սուբվենցիոն ծրագիր։

Տասնամյակներով անտերության մատնված փողոցները, կրթական օջախները, բուժհաստատությունները, մշակույթի կենտրոնները հիմնանորոգվում են, իսկ բացակայության դեպքում՝ կառուցվում են։ Խմելու և ոռոգման ջրի խնդիր ունեցող բնակավայրերում նոր ջրագծերով լուծվում է ջրի խնդիրը, ինչը տասնամյակներով անհասանելի էր թվում բնակիչներին։

Հիրավի, դեռ լուծված չեն բոլոր խնդիրները, սակայն կառավարության համառ ու իր որդեգրած սկզբունքներից անշեղ աշխատանքով քայլ առ քայլ բարեկարգվելու է երկիրը՝ հետևողական լինելով շարքային քաղաքացու խնդիրներին»,-ասվում է Չախոյանի գրառման մեջ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

11 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

12 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

14 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

15 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago