Լրահոս 24/7

ԳեոՊրոՄայնինգը կաջակցի սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ծրագրին

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը (ԳեոՊրոՄայնինգի դուստր ձեռնարկությունը) պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենի համայնքին սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի իրականացման համար։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է երեք տարվա ընթացքում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Վարդենիի շրջանի 5 սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ծրագրին՝ ընդհանուր 150 մլն դրամով (470 հազար դոլար)։

Ծրագիրն ուղղված է հինգ գյուղերի խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգով ապահովելուն։ Ծրագրի ընդհանուր արժեքը 700 միլիոն դրամ է, որից 150 միլիոնը կտրամադրի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը, 180 միլիոնը՝ Վարդենիս համայնքը։ Մնացածը սուբսիդավորում է պետությունը։

Անատոլի Գոգոտին, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն. «Ընկերության մասնակցությունը սուբվենցիոն ծրագրերին ապահովում է արդյունավետ փոխգործակցություն պետության, տեղական համայնքների և բիզնեսի միջև: Մեր փորձը ցույց է տալիս, որ նման համագործակցությունը մեզ թույլ է տալիս առավել արդյունավետ լուծել ենթակառուցվածքային բնույթի սոցիալական խնդիրները մեր ներկայության մարզերում, քանի որ գործընթացում ներգրավված են բոլոր շահագրգիռ կողմերը։ Սա արդեն չորրորդ ծրագիրն է, որին մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը», և ես համոզված եմ, որ դրա իրականացումը կբարելավի մարզի սահմանամերձ գյուղերի սոցիալական ու կենցաղային պայմանները»։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ի մասնակցությունը մեր մարզում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին թույլ է տալիս լուծել ավելի մեծ խնդիրներ՝ ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Այս առումով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը մեր հիմնական գործընկերն ու լավ ընկերն է՝ 15 տարի մասնակցելով համայնքի և նրա բնակիչների կյանքին: Ընկերության սոցիալական, մշակութային, կրթական և բժշկական ծրագրերը թույլ են տալիս բարելավել մեր համաքաղաքացիների կյանքի որակը»։

Ընկերության մասնակցությունը նախորդ սուբվենցիոն ծրագրերին գնահատվում է 140  մլն դրամ։ Առաջին երկուսը կրկին իրականացվել են ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Մասնավորապես, սա Վարդենիս քաղաքի մի շարք գյուղերի գազիֆիկացման, ջրամատակարարման համակարգի զարգացման, գյուղական փողոցների լուսավորության, փողոցների վերակառուցման ու բարեկարգման ծրագիր է։ Երրորդ ծրագիրը Արարատ քաղաքի մշակույթի տան շենքի վերակառուցումն ու հարակից հրապարակի բարեկարգումն է։

Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ընթացիկ ծրագիրը չորրորդ սուբվենցիոն ծրագիրն է, որին տեղական ինքնակառավարման մարմինների և Հայաստանի կառավարության հետ միասին մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը։

Ընկերությունը կատարում է նաև օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկային և սոցիալական պարտավորությունները:

ՀՀ կառավարությունը  Վարդենիս խոշորացված համայնքում 2021 և 2022 թվականներին իրականացրել է 1 միլիարդ 890 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական հատկացում սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակում։

2023 թվականի համար ՀՀ Կառավարությունը   նախատեսում է իրականացնել 1 միլիարդ 980 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրերի սուբսիդավորում : 

Նախագծերն ուղղված են համայնքի  բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգմանը, կենտրոնական և գյուղական բնակավայրերին մոտեցող  փողոցների ասֆալտապատմանը, փողոցների լուսավորության ցանցի կառուցմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, ապաստարանների և թաքստոցների կառուցմանը, խմելու ջրագծերի և ոռոգման ջրագծերի կառուցմանը, հասարակական շենքերի հիմնանորոգմանը, մանկապարտեզների վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգմանը:  

Թիվ 1

Recent Posts

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

19 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

32 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

51 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

1 hour ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

2 hours ago