Լրահոս 24/7

Շվեդիան հավելյալ կես մլրդ կրոնի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Շվեդիան խոստացել է հավելյալ կես միլիարդ կրոնի (մոտ 47 միլիոն դոլար) ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար։ Որոշման մասին հայտնել է երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո։

«Սահմանները չպետք է փոխվեն ուժի գործադրմամբ», – BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է Շվեդիայի վարչապետը։

«Դուք պաշտպանում եք մեր եվրոպական արժեքներն ու միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը։ Ձեզ աջակցելը մեզ համար պատիվ է և պարտականություն։ Եվ հենց դրա համար էլ իմ կառավարությունը Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի՝ 1 մլրդ կրոն ծավալով», – ասել է Անդերսոնը։

Շվեդիայի վարչապետի խոսքով՝ Ուկրաինան սկզբում կստանա 500 մլն կրոն ռազմական աջակցություն։ Անդերսոնը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է ներառելու ռազմական փաթեթը, միայն նշել է, որ դա նման կլինի նախորդին։

Նախորդ օգնությունը ներառում էր հակատանկային զենքեր, անհատական պաշտպանության միջոցներ և ականազերծման սարքավորումներ:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

8 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

8 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

9 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

9 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

9 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

10 hours ago