Սեպտեմբերի 2-ի վաղ առավոտից Գյումրիում տոն կլինի: Կնշվի «Գյումրու օր» տոնակտարությունը: Տոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջոցառումներ, արհեստի ու արվեստի տոնավաճառներ, ունենալ մանկական և երիտասարդական համերգային հարթակներ, թանգարանային միջոցառումներ ու ցուցահանդեսներ:
Ժամը 11։00-ից մինչև 19։00-ն քաղաքի պատնական միջուկում՝ Ռուսթավելի փողոցում կանցկացվի «Գյումրի․վարպետաց քաղաք» արհեստի ու արվեստի տոնավաճառը:
Ժամը 12։00-ից սկսած մինչև 19։00-ն գյումրեցիներին և քաղաքի հյուրերին սպասում են Թատերական հրապարակում: Համերգային ծրագրով կներկայանան քաղաքի մանկական ու երիտասարդական խմբերը:
Ժամը 12։00-ին «Հյուր՝ Վարպետին»: Իր հյուրընկալ հարկի տակ բոլորին կընդունի Ավ․ Իսահակյանի հուշատուն-թանգարանը:
12։30-ից սկսած նույն խորագրով միջոցառում է անցկացվելու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում:
Գյումրու Աբովյան փողոցում ժամը 13։00-ին կկազմակերպվի «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառ:
13։30-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում «Գյումրի եւ անդին․․․» խորագրով կբացվի գեղագետ, արվեստաբան և գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների ցուցահանդեսը:
Եվս մեկ ցուցահանդեսի պետք է սպասել ժամը 14։00-ին՝ Գյումրու համայնքային ցուցասրահում:
Սեպտեմբերի 2-ին Գյումրու համայնքապատկան թանգարանները կաշխատեն մինչեւ 19։00-ն։
Ժամը 15։00-ին Հայորդյաց տան դահլիճում Գյումրու մանկական փողային նվագախմբին Երևանի կողմից երաժշտական գործիքներ կնվիրաբերվեն:
«Գյումրու օր» տոնակատարությանը զուգահեռ նույն օրը կանցկացվի նաև «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունը: Տոների ավարտը կազդարարվի շքեղ համերգով՝ ժամը 19:00-ից Վարդանանց հրապարակի գլխավոր բեմում կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա»-ն:
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…