Լրահոս 24/7

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ինչ մթնոլորտում, ինչ դժվարությամբ ընդունվեց: Վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ սահմանադրության նախաբանում 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրին արված հղում քաղաքական փոխզիջման արդյունք էր:

Այլապես սահմանադրության ընդունման հիմք պետք է ընդունվեր 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեն, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է հռչակվել այդ հիմքով: Բայց, ինչպես ասում են՝ եղածը եղել է:
Եւ ստացվել է այնպես, որ Հայաստանը շուրջ քառորդ դար Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններ է վարել, քննարկել մի քանի պաշտոնական, ամենայն հավանականությամբ նաեւ ոչ պաշտոնական առաջարկություններ եւ գաղափարներ այն դեպքում, երբ երկրի սահմանադրությունը ԼՂ-ն/Արցախը ճանաչում է ՀՀ մաս:

Զուտ ֆորմալ առումով, ուրեմն, այդ բանակցություններին Հայաստանի ներգրավվածությունը հակասել է նրա սահմանադրությանը, եւ երեք նախագահներն էլ, լինելով սահմանադրական կարգի պահպանման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության երաշխավոր, Ադրբեջանի եւ միջազգային միջնորդների հետ քննարկել են մի հարց, որի լուծումը Հայաստանի պարագայում հակասահմանադրական էր

Քառասունչորսօրյա պատերազմից եւ պարտությունից հետո ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ գրեթե բոլոր արտախորհրդարանական ուժերը Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ չի ընդունել «Լավրովի նորացված պլանը», մեկնել է Ստեփանակերտ, հանրահավաք անցկացրել եւ հայտարարել. «Արցախը Հայաստան է եւ վերջ»,- ինչն էլ Իլհամ Ալիեւին մղել է խնդիրը պատերազմով լուծելու որոշման:

Բայց չէ՞ որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»,- Հայաստանի գործող սահմանադրությունն է ասում, որ վերջինս փոփոխությունների է ենթարկվել 2015 թվականին՝ անձեռնմխելի թողնելով նախաբանը:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել ըստ սահմանադրական կարգավորումների եւ ֆորմալ առումով հանդիսացել է <<միացյալ Հայաստանի>> գործադիր իշխանության ղեկավար:
Ըստ այդմ, Ստեփանակերտում նրա հնչեցրած «Արցախը Հայաստան է եւ վերջ» միտքը ոչ միայն չի հակասել Հայաստանի սահմանադրությանը, այլեւ ուղղակիորեն բխել է նրա նախաբանից: Եթե քաղաքական նպատակահարմարությունից, ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի եւ դրա նկատմամբ տարածաշրջանի երկրների եւ ուժի համաշխարհային կենտրոնների շահագրգռվածությունից վերացարկվենք եվ առաջնորդվենք բացառապես Հայաստանի սահմանադրությամբ, ապա հայկական կողմի մոտ քառորդդարյա դիրքորոշումը հակասահմանադրական էր։

Այսինքն, Հայաստանի իշխանությունը բանակցում էր երկրի սահմանադրությամբ հայաստանապատկան սահմանված տարածքի այլ կարգավիճակի հասնելու հնարավորության եւ իրացման ուղիների շուրջ։ Ընդ որում, սահմանադրության նախաբանը նաեւ խոչընդոտ էր, որպեսզի Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը կամ նրա հետ իրավա-պայմանագրային հարաբերություններ հաստատի, որովհետեւ պետությունը չի կարող իր երկրի մաս հանդիսացող տարածքն օժտել ինքնուրույն սուբյեկտությամբ եւ նրա հետ հարաբերվել հավասարը՝ հավասարի հետ սկզբունքով։

Այս դիտարկումներն, անշուշտ, հնչում են որպես <<սրբապղծություն>> կամ <<դավաճանին արդարացնելու փորձ>>։ Ոչինչ չես անի․ ճշմարտությունը միշտ է ցավոտ, բայց դա չի նշանակում, թե չպետք է ասենք, որ 1995թ․ կոմպրոմիսը, որ սահմանադրության նախաբանում հղում պետք է արվի ոչ թե 1991թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեին, այլ՝ 1990 թ․ օգոստոսի 23-ի հռչակագրին, իրավական <<ական>> էր, որ մի օր, միեւնույն է, պայթելու էր։ Որովհետեւ կարգավորման ինչ տարբերակալ էլ որ համաձայնեցվեր՝ ի վերջո ճանաչվելու էր հակասահմանադրական։

Խնդիրը թողնվել է ուժային լուծման հարթությունում, որովհետեւ հակառակորդ կողմն էլ իր սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղը նույնիսկ վարչա-տարածքային միավոր չի ճանաչել։ Նրա համար էլ կարգավորման ցանկացած տարբերակ հակասահմանադրական էր։ Ուստի կամ Հայաստանը պետք է երկրորդ պատերազմում ջախջախիչ պարտության մատներ Ադրբեջանին եւ անեքսիայի ենթարկեր բոլոր տարածքները, կամ Ադրբեջանը՝ գրավեր ԼՂ-ն, բռնատեղահաներ հայ բնակչությանը եւ այսպիսով հարցը լուծեր՝ ինչպես պահանջում է իր սահմանադրությունը։

Թիվ 1

Recent Posts

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

4 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

14 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

32 minutes ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

53 minutes ago

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

1 hour ago

Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…

2 hours ago