Լրահոս 24/7

Գրեթե բոլոր ընկերություններում կա աշխատողի պակաս և կան շատ գործազուրկներ, որոնք պարզապես չեն ուզում աշխատել. Քերոբյան

Համարյա բոլոր ընկերություններն ունեն աշխատողների սուր պակաս, բայց կան նաև շատ գործազուրկներ, ովքեր պարզապես չեն ուզում աշխատել։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նշել, որ ստեղծված իրավիճակում հաճախ կարծում են, որ պատճառն ընկերությունների ցածր արտադրողականությունն է, որի պատճառով նրանք չեն կարողանում վճարել մրցունակ աշխատավարձ, սակայն երբ առաջարկվող աշխատավարձը մոտ է միջին աշխատավարձի կրկնապատիկին, լրացուցիչ հարցեր են առաջանում։

Քերոբյանի գրառման հիմքում հետևյալ պատմությունն է.

«Որոշ ժամանակ առաջ փողոցում ինձ մոտեցավ մի երիտասարդ, Մարատ անունով, ով պատմեց, թե ինչ դժվար է իր կյանքը, որ մասնակցել է պատերազմներում, վարձով է ապրում, հաշմանդամություն ունի, երեք երեխաներ և չի հասցնում ծայրը ծայրին։ Օգնություն խնդրեց։

Այնպես էր ստացվել, որ այդ պատահական հանդիպման նախորդ օրը մի միջոցառման ժամանակ հանդիպել էի JCA-ի հիմնադիր Գագիկ Աբրահամյանին, ով բավականին երկար ու մանրամասն բողոքեց, որ չի կարողանում բարձր աշխատավարձով ապագա ոսկերիչներ ընդունել աշխատանքի, ովքեր, կարճաժամկետ ուսուցումից հետո կարող են 400-800հզ մաքուր աշխատավարձ ստանալ՝ կախված իրենց աշխատանքից։

Հիշելով դա, Մարատին առաջարկեցի, որ կարող եմ խնդրել, որ իրեն աշխատանքի վերցնեն, ու ինքն էլ իր բոլոր հարցերը կլուծի աշխատանքով։ Ինքն էլ դժկամորեն համաձայնվեց ու փոխանցեց իր տվյալները, ես էլ դա փոխանցեցի JCA-ի տնօրենին։ Վերջինս ինձ այսօր տեղեկացրեց, որ Մարատին երկու անգամ հրավիրել են ու նա չի գնացել:

Շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք Ձեր կարծիքով մեկնաբանություններում»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

8 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

11 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

11 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

12 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

12 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

12 hours ago