Լրահոս 24/7

Սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ ՀՀ մի շարք համայնքներում

«Սիրելի հայրենակիցներ,

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Հայաստանի մի շարք համայնքներում: Համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսում է օգոստոսի 31-ից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ բոլոր նման համայնքներում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը լինելու է թիվ 7-ը, նույնիսկ եթե այդ համայնքում ընտրություններին մասնակցում են 7-ից պակաս թվով քաղաքական ուժեր:

Ավագանիների մեր ցուցակները գլխավորում են կուսակցության վարչության որոշմամբ հաստատված մեր թեկնածուները, ում հաջողություն և արդյունավետ քարոզարշավ եմ մաղթում:

Համայնքների ընտրողներին կոչ եմ անում քվեարկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության` թիվ 7-ի օգտին, որպեսզի ապագա համայնքային իշխանությունները կառավարության հետ մեկտեղ էլ ավելի լայն թափով զարգացնեն մեր համայնքները, ինչի վառ ապացույցն է վերջին 4 տարիների մեր աշխատանքը համայնքներում»,- գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Թիվ 1

Recent Posts

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

12 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

32 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

1 hour ago

Պուտինը Ուիտքոֆի միջոցով նոր ազդանշաններ է ուղարկել Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…

2 hours ago