Լրահոս 24/7

Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվել է

«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի…

Մենք կարող էինք հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Ավետիքի գործի աբսուրդայնությունն, ու այդ հրապարակումները հայտ կներկայացնեին Կաֆկայի գործերի հետ մրցելու, բայց մենք այսօր լռում ենք: 

Ավետիք Չալաբյանը անազատության մեջ է մայիսի 14-ից` Հայաստանի իրավական պրակտիկայում թերևս հազվագյուտ հանգամանքներում, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում:

Մեզ մնում է միայն եզրակացնել, որ Հայաստանում արդարադատությունն է հետաձգվել, այն էլ անորոշ ժամկետով ու առանց պատճառաբանության»: 

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել է մայիսի 13-ին՝ ընդդիմության հանրահավաքներին Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով:

Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago