

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում մասնակցում էր հրավառություններն արգելող օրենքի նախագծի քննարկմանը:
Լրագրողների հետ զրույցում Ավինյանն անդրադառնալով օրենքին նշում է՝ սահմանափակումները կբերեն որոշ տնտեսվարողների համար խնդիրների.«Այստեղ հարցը մշակութային է՝ մենք պետք է որոշենք, թե մեզ համար ընդունելի՞ է, որ կնունքներին, հարսանիքներին, ծնունդներին մարդիկ կազմակերպեն հրավառություն՝ ի հաշիվ մնացած բնակչության, որն ապրում է այդ շրջակայքում։ Պետք է հասկանանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ այդ տեսակ բիզնեսը լինի։ Այս բիզնեսը չի վերանալու, այն շարունակելու է աշխատել, որոշակի լիցենզավորման է ենթարկվելու և կոնկրետ տեսակի միջոցառումներին է թույլատրվելու»։
Ավինյանի խոսքով՝ շատ կարևոր դետալներ կան, որոնք պետք է քննարկել տնտեսվարողների հետ՝ մասնավորապես, կապված հրավառության տեսակների հետ։ Ըստ նրա՝ կան տեսակներ, որոնք անձայն և անվտանգ են։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում դեպքից մի քանի օր անց նա քարոզարշավ էր իրականացնում, Ավինյանը նշում է՝ դա քարոզարշավ անելու տեղ չէր և նա նման մտադրություն չի էլ ունեցել:
«Բայց այն վերնագրերը, որոնք ցանկալի էին որոշ լրատվականների համար, նրանք կարողացան ստանալ: Շատ դեպքերում, մենք բովանդակությունը թողած, քլիքվող վենրագրերի հետեւից ենք ընկնում և այդտեղ շատ բան է կորում»,-ասաց նա:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…