Լրահոս 24/7

ԵՄ-ն դադարեցնում է ՌԴ-ի հետ 2007-ին կնքված վիզային համաձայնագրի գործողությունը

Եվրամիությունը կդադարեցնի Ռուսաստանի հետ 2007 թվականին կնքված վիազային համաձայնագրի գործողությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը դաշինքի արտգործնախարարների Պրահայում կայացած գագաթնաժողովի ավարտին։

«Ռուսաստան-ԵՄ վիզային համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ դադարեցվում է։ Եթե նախկինում այն սառեցվել էր Ռուսաստանի քաղաքացիների որոշ խմբերի, մասնավորաբար պաշտոնյաների և գործարարների համար, ապա այժմ այն ամբողջական բնույթ է կրելու։ Դա Ռուսաստանի քաղաքացիներին ԵՄ անդամ պետությունների կողմից տրամադրվող վիզաների թվի կտրուկ անկման կհանգեցնի», – ասել է Բորելը։

Եվրամիության անդամ մի շարք պետություններ, այդ թվում` բալթյան երեք երկրները, Լեհաստանը և դաշինքում նախագահություն ստանձնած Չեխիան հանդես էին գալիս ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման 100 տոկոսանոց դադարեցման օգտին։ Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում, սակայն, ԵՄ անդամները չեն կարողացել այս հարցում ընդհանուր հայտարարի գալ։

Ռուսաստանի դեմ վիզային պատժամիջոցների կիրառմանը, մասնավորաբար, դեմ է հանդես գալիս պաշտոնական Բուդապեշտը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

8 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

9 hours ago