Լրահոս 24/7

Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են․վարչապետ

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորեց աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին՝ Սեպտեմբերի մեկի գիտելիքի և դպրության օրվա առթիվ և անդրադարձավ կրթության ոլորտի խնդիրներին: Նա կարևորեց ՀՀ կրթության մինչև 2023 թվականը զարգացման  պետական ծրագիրը հաստատելու մասին օերնքի նախագիծը:

«Համազմունքս է, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:  Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում և դպրոցներում որոկյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանալի են սովորողներին և միշտ չէ որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորորում, դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումներ»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ: «Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն, և երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշախտանք գտնել: Այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ, ըստ այդմ կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և հիմնանորոգելու ծրագիրը մեկնարկել է և ծրագրի իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրի երեխաներ բարձրորակ մանկապարտեզներ, դպրոցներ հաճախելու հնարվորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածնունդի առանցքային գործոն պետք է դառնա: Ըստ նրա՝ Հայաստանի շատ գյուղեր դատարկվել է այդ ամենի բացակայության առումով: Նա նաև կարևորեց  գյուղական կրթահամալիրների ծրագիրը, տաղանդի խրախուսման, պաշտպանության, փնտրտուքի մեխանիզմների ձևավորումը:

«Մենք չենք կաորղ հանդուրժել մեր ուսուցիչների և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը և դրանք ըդնհուպ եռապատկելու գործըթնաց ենք մեկնարկել»,-ասաց նա՝ նկատի ունենալով ուսուցիչների ատեստավորման գործընթացը:

Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

4 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

4 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

5 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

5 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

5 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

5 hours ago