Լրահոս 24/7

Կունենանք 8 պետական բուհ, դրանք կտեղափոխվեն ակադեմիական քաղաք, որը կգտնվի Աշտարակ քաղաքում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստին խոսելով կրթության ոլորտի մասին, ընդգծեց՝ Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն և հեռանկար չի եղել այդ գյուղերում:

Վարչապետի կարծիքով՝ այժմ գյուղական բնակավայրերում բացվող մանկապարտեզները, դպրոցները Հայաստանի մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու:

Ըստ Փաշինյանի՝ գյուղական և քաղաքային բնակավայրերում բացվող և բացվելիք մանկապարտեզային, նախակրթարանի դպրոցական տեղերը ոչ միայն պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն են տալու մանուկներին, նրանց բարեկեցիկ կյանքի հիմքը դնելով, այլև նրանց մայրիկների համար կրթություն ստանալու, հանրային և տնտեսական գործունեություն մեջ ներգրավելու ճանապարհ են բացելու:

Խոսելով բարձրագույն կրթության մասին, Կառավարության ղեկավարը նշեց՝ բարձրագույն կրթության բնագավառում ևս բարեփոխումների մեկնարկը չի կարելի հետաձգել:

«Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա դրա համար: Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը  թափուր է մնացել: Ընդ որում, պետական բուհերում թափուր է մնացել շուրջ 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը: Չնայած կան պետական բուհեր, որոնցում վիճակագրությունը մոտ է մասնավորին: Երկրում կամ չկան բուհական ստանդարտներ, կամ չեն գործում: Բարձրագույն կրթությամբ դիպլոմով մարդիկ հաճախ անմրցունակ են աշխատաշուկայում: Այս ոլորտում մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես որ ունենանք 8 պետական բուհ»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ արդեն կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում:

«Միավորվող և նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք»,– ասաց Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության

Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու…

11 hours ago

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր…

11 hours ago

ԵՄ-ն կոչ է անում պատժամիջոցներով շարունակել ճնշումը Մոսկվայի վրա

Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանել պատժամիջոցների միջոցով, որոնք սահմանվել են 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց…

11 hours ago

Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում…

12 hours ago

Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով…

12 hours ago

Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

ԱԺ-ն հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Ժիրայր Մխիթարյանին։ Նրա օգտին կողմ է քվեարկել 66 պատգամավոր,…

13 hours ago