Լրահոս 24/7

Հաջորդ տարի ամբողջովին կհիմնանորոգվի Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի մոտ 20 կմ հատվածը

Այսօր Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և 580 մլն դրամ հատկացրեց մի շարք օբյեկտների շինարարական, նախագծման, փորձաքննության աշխատանքների համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նիստի ժամանակ նշեց, որ 580 մլն դրամից 549 մլն դրամը շինաշխատանքների համար է, մնացածը՝ տեխնիկական, հեղինակային հսկողության, փորձաքննության:

«Ունենք 7 օբյեկտ, որտեղ շինարարություն է, դրա համար ենք գումար հատկացնում: Դրանցից մեկում շինարարական ընկերությունը աշխատանքները չարեց, ստիպված եղանք պայմանագիրը խզել, նոր մրցույթ ենք հայտարարել, դրա համար ենք նորից գումար հատկացնում. դա Հաղարծին գյուղի մոտ գտնվող կամուրջն է: 4 նախագծային և 6 փորձաքննության աշխատանքներ ունենք»,- մանրամասնեց նախարարը:

Ըստ Սանոսյանի՝ Տաթև-Աղվանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 19.5 կմ-անոց նոր հատվածը պլանավորվում է հաջորդ տարի ամբողջովին հիմնանորոգել:

«Հատվածում խնդիրներ ունենք, հիմնանորոգման կարիք կա, գերբեռնված մեքենաները վնասում են այլ հատվածներ նույնպես՝ հաշվի առնելով այս տարածաշրջանի տուրիստական մեծ դերը: Թեև մենք կունենանք Տաթև-Լծեն ճանապարհ, բայց այս ճանապարհը կհիմնանորոգենք, որպեսզի և՛ տուրիստական, և՛ այլ նպատակներով ծառայի»,- ասաց Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ վերջին տարիների մեծ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքների մեջ նաև բավական մեծ ուշադրություն են դարձնում կամուրջներին, որովհետև երբեմն դրանք չերևացող են, բայց ժամանակային մաշվածության և այլ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորել:

Թիվ 1

Recent Posts

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

48 seconds ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

3 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

4 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

4 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին

Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետևենք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների…

5 hours ago