ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել:
«Քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ», -ասաց Փաշինյանը:
Վարչապետը ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։
«Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն»,- հավելեց Փաշինյանը:
Վարչապետը անհրաժեշտ է համարում շարունակել հետևողական աշխատանքը. «Անհրաժեշտություն է, և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- եզրափակեց Փաշինյանը:
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:
ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…
Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին հակահետևակային ականներ կտեղադրի՝ «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։ Այս մասին…
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…