Լրահոս 24/7

Սաղաթելյանը հավանաբար ուղիղ կապի մեջ է Ալիևի հետ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն արձագանքել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո նկատելի է, որ Հայաստանն ու Արցախը միջազգային հարթակներում շահերը պաշտպանող որևէ ներկայացուցիչ չունի։ Ադրբեջանի նախագահ Ալիևն այդ հանդիպմանը ներկայացել էր սեփական օրակարգով ու, ըստ էության, լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները»։

Ըստ Չախոյանի՝ Իշխան Սաղաթելյանը հավանաբար ուղիղ կապի մեջ է Ալիևի հետ, քանի որ հայտարարում է, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալիևը ներկայացել է սեփական օրակարգով և լուծել իր առջև դրված խնդիրները։

«Եռակողմ հանդիպման մասնակիցների կողմից առայժմ ոչ մի կոնկրետ մանրամասներ չեն հրապարակվել հանդիպման արդյունքների մասին, իսկ Իշխան Սաղաթելյանը փաստորեն տեղյակ է Ալիևի օրակարգից և լուծած խնդիրներից։

Հարց է ծագում՝ որտեղի՞ց և ինչպե՞ս։

Չնայած ինչ սպասես մի քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցչից, որն իր քարոզարշավն իրականացնում էր բայրաքթարներով հայ զինվորների խոցման կադրերով։ Իսկ Ալիևի օրակարգից ու լուծած խնդիրներից տեղյակ Իշխան Սաղաթելյանը տեղյակ չէ՞ արդյոք, թե օրեր առաջ իր առաջնորդը՝ Քոչարյան Ռոբերտը, ինչ օրակարգով էր մեկնել Աթենք և ինչ խնդիրներ էր լուծում. չլինի՞ թե լողափին հայրենիք էր փրկում»,- հավելել է նա:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

4 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

6 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

6 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

6 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

7 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

7 hours ago