Լրահոս 24/7

Շ․ Միշելի մամուլի հայտարարությունը Ի․ Ալիևի և Ն․ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետո՝ 31 օգոստոսի 2022թ

Համաձայն մայիսի մեր վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությանը՝ այսօր հյուրընկալեցի Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։

Այս ձևաչափում սա մեր չորրորդ քննարկումն էր։ Քննարկման առանցքում էին  Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և ԵՄ հարաբերությունները երկու երկրների հետ։

Տեղի ունեցավ բաց և արդյունավետ մտքերի փոխանակում, որի կապակցությամբ շնորհակալ եմ երկու երկրների առաջնորդներին։ Մենք քննարկեցինք օրակարգային հարցերի ամբողջական շրջանակը։ 

Դրական է, որ բավականաչափ քայլեր են արվել մեր վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների առաջխաղացման ուղղությամբ։   

Խաղաղության պայմանագիր

Այսօր պայմանավորվածություն ենք ձեռք բերել ակտիվացնելու բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստի նախագծի ուղղությամբ։

Մարդասիրական հարցեր

Մանրամասնորեն քննարկեցինք նաև մարդասիրական հարցերը, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածների  և անհայտ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։

Նախագահ Միշելն ադրբեջանական կողմին ընդգծել է հայ ձերբակալված անձանց հետագա ազատ արձակման կարևորությունը։

ԵՄ-ն կշարունակի ներգրավվածությունն այս հարցերում։

Սահմանային հարցեր

Քննարկեցինք առաջխաղացումը սահմանազատման առնչվող բոլոր հարցերի ուղղությամբ և՝ թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ:

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին։

Կապ

Քննարկեցինք տրանսպորտային կապերի ապաշրջափակման մեխանիզմների վերաբերյալ քննարկումներում ձեռք բերված առաջընթացը:

Այս բոլոր քննարկումների արդյունքում ցանկանում եմ ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի ժողովուրդներին ուղղորդել և նախապատրաստել տևական ու կայուն խաղաղության։

Հանրային ուղերձները շատ կարևոր են այս առումով․ նման զգայուն իրավիճակներում հանրային ցանկացած խոսք, բնականաբար, լսում են մյուս կողմում և կշռադատում։

ԵՄ-ն պատրաստ է հետագայում ևս ամրապնդել իր աջակցությունը տևական և  կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքերը տնտեսական զարգացման առաջխաղացման ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և նրանց ժողովուրդների:

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մինչև նոյեմբերի վերջ կրկին հանդիպել նույն ձևաչափով։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

8 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

10 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

10 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

10 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

10 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

11 hours ago