Այսօր Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կենսաթոշակների բարձրացման խնդրին՝ հայտնելով, որ սեպտեմբերի 1-ից թոշակները երեք հազար դրամով բարձրացնելու որոշումը կայացնելուց հետո իրեն մոտեցել էին կենսաթոշակառուներ ու հայտնել, որ Կառավարության նիստում իրենք հայտարարել են՝ առնվազն 3 հազար դրամով կավելանա իրենց կենսաթոշակը, բայց այն ավելանում է 1900 դրամով կամ 3 հազար դրամից պակաս:
«Մենք քննարկում արեցինք և պարզեցինք, որ թոշակառուների 97,5 տոկոսի համար թոշակը բարձրանում է սեպտեմբերի մեկին առնվազն 3 հազար դրամով, բայց կա 6400 թոշակառու, որոնց համար թոշակը գործող բանաձևով 2500 դրամով է բարձրանում, 5300 հոգու համար բարձրանում է 1900 դրամով»,- ասաց վարչապետը:
Վերը նշված թոշակառուների համար լրացուցիչ որոշում կկայացվի, որ, ինչպես խոստացել են, սեպտեմբերի 1-ից բոլորի համար կենսաթոշակը բարձրանա առնվազն երեք հազար դրամով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ նշեց՝ որպեսզի թյուրընկալումների առիթ չլինի, քննարկումների արդյունքում որոշվել է, որ կբարձրացվի նվազագույն կենսաթոշակը՝ սահմանելով 31,600 դրամ, որն արդեն կերաշխավորի, որ բոլորն առնվազն 3000 դրամը կստանան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…