Լեհաստանը Գերմանիայից ավելի քան 1,3 տրիլիոն դոլարի չափով փոխհատուցում է պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմում կորուստների համար, գրում է BBC-ն։
Վարշավայի՝ Բեռլինից փոխհատուցում պահանջելու մտադրության մասին հայտարարել է Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին:
«Հասցված վնասի գումարը հաշվարկվել է առավել չափավոր մեթոդով, այն միանգամայն կարող էր ավելի մեծ լինել»,- 1939-ի սեպտեմբերի 1-ին Լեհաստան գերմանական զորքերի ներխուժման 83-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Կաչինսկին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստանում սպանվել է 6 միլիոն բնակիչ, որոնց կեսը լեհ հրեաներ էին։ Մինչև 200 հազար մարդ Է զոհվել միայն 1944-ին Վարշավայի ապստամբության ճնշման հետևանքով, իսկ մայրաքաղաքը գրեթե հավասարվել է հողին։
Գերմանիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Վարշավայի հայտարարությունը, բայց Գերմանիան նախկինում բազմիցս հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված ֆինանսական բոլոր հարցերը վաղուց կարգավորված են, և այդ թեման կարելի է փակված համարել:
Լեհաստանը Գերմանիայի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ են։
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…