Լրահոս 24/7

ԱՀ նախագահն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին: Հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների՝ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերների չեզոքացմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող բազմաթիվ հարցերի:

Նախագահը նշել է, որ իշխանությունները պետք է համբերատար լինեն ու ըմբռնումով մոտենան Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանրության կողմից հնչող քննադատություններին` չնայած հանրային հետաքրքրությունը հաճախ կլանում է հարցերի այնպիսի շրջանակ, որի մասին բարձրաձայնելը կամ տեղեկատվություն հրապարակելը սպառնում է ազգային անվտանգությանը, առնչվում է պետական գաղտնիքների շարքին, ի վերջո, հակադրվում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության տակտիկական մոտեցումներին:

Երկրի ղեկավարի խոսքով՝ Արցախի քաղաքացիների՝ կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացման դրսևորումները հարգանքով են ընկալվում, սակայն նույնատիպ հարցերի վերաբերյալ հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են տարբեր կարծիքներ ու մոտեցումներ ունենալ, հետևաբար, պետությունը պարտավոր է դրանց առնչությամբ ողջամիտ և հավասարակշռված որոշումներ ընդունել:

Անդրադարձ է կատարվել նաև հանրային կյանքին առնչվող խնդիրներին, կադրային քաղաքականությանը, պետական կառավարման համակարգի թերություններին: «Մենք բարձր ենք գնահատում հաշվետվողականությունը և ուշադրությամբ հետևում ենք հանրության կողմից բարձրացվող յուրաքանչյուր խնդրի: Կադրային քաղաքականության թերությունները տեսանելի են նաև մեր կողմից, և մերօրյա սուղ պայմաններում միշտ չէ, որ հաջողվում է այդ ոլորտում հաղթահարել բոլոր խնդիրները»,- մասնավորապես ասել է նախագահը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ իշխանությունները շարունակելու են հավատարիմ մնալ գործադիր իշխանության կազմում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու գործելաոճին և առաջիկայում ևս փորձելու են վերանայումներ կատարել՝ հաշվի առնելով կադրային քաղաքականության սկզբունքներն ու պարբերական փոփոխություններով կառավարման արդյունավետությունը նվազեցնելու անթույլատրելիությունը:

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ Արցախի իշխանությունները շարունակելու են հավատարիմ մնալ հազարավոր քաջորդիների արյան գնով կերտված պետականության սյուներն ամրացնելու, Արցախի Սահմանադրության պետականապահպան իրավահնարավորությունները կատարելագործելու, պետական իշխանության ձևավորման ու բնականոն գործունեության անխափան ընթացքն ապահովելու գործին: 

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

10 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

12 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

13 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

14 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

14 hours ago