Լրահոս 24/7

Կադիրովը հայտարարել է, թե մտածում է հրաժարականի մասին

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե մտածում է հրաժարականի մասին:

«Ես կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է։ Քանի ինձ չեն հեռացրել», – իր Տելեգրամ ալիքում հրապարակած տեսաուղերձում հայտարարում է Չեչնիան ավելի քան 15 տարի ղեկավարող Կադիրովը։

Տեսանյութին կցված է նաև հետևյալ գրառումը․ – «Կարծում եմ, որ ես արժանի եմ անժամկետ և երկար արձակուրդի։ Հուսով եմ, որ դուք ինձ կաջակցեք և կհասկանաք»: Այս խոսքերը, սակայն, Կադիրովը տեսաուղերձում չի հնչեցրել:

Ռամզան Կադիրովը 45 տարեկան է, մոտ մեկուկես միլիոն ազգաբնակչություն ունեցող Չեչնիայի իշխանության ղեկը ժառանգել է 2007 թվականին հորից՝ Ահմադ Կադիրովից՝ վերջինիս սպանությունից հետո։ Կրտսեր Կադիրովի կառավարման մեկուկես տասնամյակն աչքի է ընկնում մարդու իրավունքների աննախադեպ խախտումներով, խոշտանգումներով, մարդկանց առևանգումներով, ինչն էլ ստիպել է արևմտյան երկրներին կոշտ պատժամիջոցներ ընդունել չեչեն առաջնորդի նկատմամբ՝ այդ թվում արգելելով նրա մուտքը արևմտյան երկրներ, սառեցնելով արևմտյան բանկերում նրա հաշիվները:

Կրեմլն առայժմ չի արձագանքել Կադիրովի հայտարարություններին, հնարավոր հրաժարականի իրական պատճառներն այս պահին հայտնի չեն:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago