Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը։ Հայաստանը գնահատվել է B+ մակարդակում:
Սեպտեմբերի 2-ին գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրել են Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների զգալի միգրացիայի Հայաստան, 2022 թվականի առաջին կիսամյակում երկիր այցելուների թիվը տարեկան աճել է 515%-ով։
Գործակալության վերլուծաբանները նշում են, որ միգրանտների զգալի մասը բարձր կրթությամբ մասնագետներ են, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Գործակալությունը Հայաստանի համար ՀՆԱ-ի աճ է կանխատեսել 6,4%` 2022 թվականին և մինչև 4,7% 2023-2024 թվականներին։ Fitch Ratings-ը այս տարվա մարտին իր նախորդ կանխատեսմամբ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականի վերջին կանխատեսել էր 1,3%։
Գործակալությունը որպես բացասական գործոն է նշում Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկերը, որոնք ազդում են երկրի տնտեսության վրա, սակայն չի կանխատեսվում նաև, որ դրանք լուրջ հետևանքներ կունենան։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…