Տարեկան շուրջ 19000 հանդիսատես հյուրընկալող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այս պահին շինարարություն է: Երկու տասնամյակ առաջ հիմնանորոգված մշակութային օջախում տարիների ընթացքում բազում խնդիրներ էին կուտակվել:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ օդափոխության ու ջեռուցման նոր համակարգ, թարմացված գույք, և, որ ամենակարևորն է, սպասված ու սիրված ներկայացումները կլինեն լուսային ու ձայնային նոր հնարավորություններով: Ծրագրի շրջանակում կցուցաբերվի համալիր մոտեցում:
Կինոյի ու թատրոնի մեծ կատակերգուի անունը կրող մշակութային օջախում առանձնակի մոտեցում կցուցաբերվի նաև շենքի ճակատային հատվածի վերականգնմանը: 1911 թ. կառուցված այս շենքն ընդգրկված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում:
20-ամյա դադարից հետո վերանորոգման ու վերազինման աշխատանքներ կտարվեն նաև Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը բացվել է դեռևս 1929 թ: Լավագույն ավանդույթները պահպանելով ու շարունակելով՝ մշակութային օջախն այսօր տարեկան շուրջ 40 000 հանդիսատես է ունենում:
Մոսկովյան 3 հասցեում է գործում նաև «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ը:
Դեռևս 1922 թ. հիմնադրված Պիոներ պալատն առ այսօր արտադպրոցական կրթության ու գեղագիտական դաստիարակության հնարավորություն է տալիս հազարավոր երեխաների: Այստեղ ևս պատասխանատուները քաղաքապետ Սարգսյանին են ներկայացնում խնդիրներն ու շենքային պայմանները:
Վերանորոգման հարցում մոտեցումը յուրովի է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ուր սովորում է շուրջ 450 սան: Ճարտարապետական ինքնատիպ լուծումներով կառույցը նորոգման անհատական մոտեցում է պահանջում:
Նախագծի իրականացման համար համայնքային բյուջեից մոտ 25 մլն դրամ է հատկացվել: Ծրագրով հիմնանորոգվում են դպրոցի սանհանգույցները, խմբակային պարապմունքների դասասենյակները: Փոխվում են շենքի բոլոր հնամաշ պատուհանները: Նորոգվում ու հարդարվում են պատերը: Տաղանդաշատ երեխաներին ու հանդիսատեսին ամբողջությամբ նորոգված կդիմավորի դպրոցի օվալաձև դահլիճը:
«Ծրագիրը լինելու է շարունակական, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային մեր բոլոր կենտրոններին, քանի որ այս օջախներում են կրթվում մեր ապագա երևանցիները, ՀՀ քաղաքացիները: Մեր բոլոր քայլերը պետք է միտված լինեն կրթության որակի բարձրացմանը. ոչ միայն պետք է շենքային պայմանները բարելավենք, այլև բովանդակությունը կարողանանք փոխել»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…