Լրահոս 24/7

Նախագահն ընդունել է IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին, որն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում ընդունելու համար, մեզ համար պատիվ է, որ այսպիսի հնարավորություն ունենք գնահատել Ձեր աշխատանքը: Իրականում Ձեր նման մարդիկ ոգևորում են շատերիս»:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այսօրինակ մրցանակաբաշխությունները նաև լավ հնարավորություն են ընձեռում համաշխարհային ազդեցություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին այցելել Հայաստան, ծանոթանալ հայ գիտնականների հետ, որոշ առումով նաև նպաստում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Խորհրդային Հայաստանի ունեցած լավագույն ավանդույթների վերականգնմանը:

Դոկտոր Լեոն Ստոկը շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարձր գնահատանքի համար նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում և արժանանալ նման բարձր մրցանակի, որը շատ պարտավորեցնող է:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ու Լեոն Սթոկը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները, դրանց կիրառման ուղղությունները, ինչպես նաև այս ոլորտում Հայաստանի և միջազգային ընկերությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

11 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

12 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

12 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

13 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

13 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

14 hours ago