Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի St. Louis Rapid & Blitz երրորդ տուրի 45-րդ քայլում սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։ Անցկացրած 3 խաղից հետո Արոնյանը 6 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) մրցաշարի միանձնյա առաջատարն է։
Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։