Լրահոս 24/7
07.09.2022

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել ՀՀ սուվերեն «B+» վարկանիշը

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել ՀՀ սուվերեն «B+» վարկանիշը

 «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը 2022 թվականի սեպտեմբերի 2-ին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի սուվերեն «B+» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով համաշխարհային ներկա բացասական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է եւ փաստում է վարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը:

Վարկանիշային գործակալության մեկնաբանմամբ սուվերեն վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչին ընկնող եկամտի, կառավարության եւ գործարար միջավայրի լավ ցուցանիշները՝ համեմատած համադրելի երկրների հետ, ինչպես նաեւ կայուն մակրոտնտեսական ու հարկաբյուջետային քաղաքականության շրջանակն ու բարեփոխումների վստահելի հանձնառությունը: Գործակալությունն առանձնացրել է նաեւ արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին դիրքը ու աշխարհաքաղաքական ռիսկերը:

Գործակալության գնահատմամբ՝ թեեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցները բացասական հետեւանքներ են թողնում համաշխարհային տնտեսության վրա, սակայն Հայաստանի տնտեսության վրա հետեւանքները դրական են, քանի որ իրենց մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ մարդկանց, զբոսաշրջիկների, դրամական փոխանցումների ներհոսքերի եւ դեպի Ռուսաստան արտահանման բարձր աճի միտումներ են գրանցվում: Այս պայմաններում գործակալությունը բարձրացրել է 2022 թվականի տնտեսական աճի իր կանխատեսումները՝ սահմանելով 6.4%: Ավելին, տնտեսության դրական դինամիկայի պայմաններում գործակալությունն ակնկալում է հարկերի գերակատարում եւ պակասուրդի ու կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշների ավելի ցածր մակարդակներ:

Անդրադառնալով հետագա զարգացումներին՝ գործակալությունն ընդգծել է, որ վարկանիշի բարելավման վրա կազդեն կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության կայուն նվազող դինամիկայի ապահովումը, արտաքին ֆինանսական ցուցանիշների բարելավումը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերի նշանակալի ու տեւական կրճատումը:

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ