This handout picture released by the State Emergency Service of Ukraine, shows firefighters extinguishing a fire in the Kharkiv regional police department building, which is said was hit by recent shelling, in Kharkiv on March 2, 2022. (Photo by UKRAINE EMERGENCY MINISTRY PRESS SERVICE / AFP) / RESTRICTED TO EDITORIAL USE - MANDATORY CREDIT "AFP PHOTO / Ukraine Emergency Ministry press service / handout" - NO MARKETING - NO ADVERTISING CAMPAIGNS - DISTRIBUTED AS A SERVICE TO CLIENTS (Photo by -/UKRAINE EMERGENCY MINISTRY PRESS/AFP via Getty Images)
Երեկ պաշտոնական Վաշինգտոնը Կրեմլին կոչ է արել դադարեցնել «ֆիլտրման» պրակտիկան Ուկրաինայում և ուկրաինացիների ցուցակներ կազմելը, որոնց հրամայված է տեղափոխվել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանթ Պատելը լրագրողներին ասել է. – «Միացյալ Նահանգները տեղեկություններ ունի, որ ֆիլտրման գործողությունները վերահսկվում և համակարգվում են Ռուսաստանի նախագահի վարչակազմի (անձանց) կողմից»։ «Մենք Ռուսաստանից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ֆիլտրման այս գործողությունները», – հայտարարել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ուկրաինայում «ֆիլտրման ճամբարներ» ստեղծելու վերաբերյալ մեղադրանքներին Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հակադարձել է, որ դրանք չեն համապատասխանում փաստերին և իրականությանը: Նրա խոսքով՝ Ռուսաստան ժամանող ուկրաինացիները Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներ են և գրանցման ընթացակարգ են անցնում, ոչ թե ֆիլտրում:
Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին էլ երեկ ասել է. – «Ժամանակն է, որ արևմտյան երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկեն Ուկրաինայի իրական խնդիրները, օրինակ՝ Կիևին զենք մատակարարելը, այլ ոչ թե «ֆիլտրման ճամբարների» վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հորինված մեղադրանքները»։
Աղբյուրը՝ Azatutyun.am
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…