Լրահոս 24/7

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու. Ավինյան

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate – IB) դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme – DP) թեկնածու-դպրոց։ «Դիպլոմա» ծրագիրը նախ հնարավորություն է բազմակողմանիորեն զարգացած, լայն աշխարհայացքով ու քննական մատածողությամբ անհատականություն ձևավորելու համար։

Ծրագրի շրջանավարտները կդառնան պատրաստի հետազոտողներ դասավանդվող առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաների, ընտրված մոտեցումների, օգտագործված մեթոդների շնորհիվ։

«Դիպլոմա» ծրագրի ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում` շրջանավարտին ընձեռելով կրթաթոշակ ստանալու ռեալ հնարավորություն։

Մեր դպրոցը նպատակ ունի ձեռք բերել Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի (IB World School) ավտորիզացիա: Այնպես որ, դեռ մեծ անելիքներ ունենք լավագույն կրթական հաստատություն դառնալու ճանապարհին»,- գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

12 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

12 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

12 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

12 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

13 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

13 hours ago