ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով 693 մլն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Արարատի մարզում 1 ծրագիր է՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ 1 ծրագիր՝ 20 մլն դրամ, Շիրակի մարզում՝ 1 ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքի մարզում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ եւ Վայոց ձորի մարզում՝ 5 ծրագիր՝ 145 մլն դրամ:
Նախարարի խոսքով՝ ծրագրերի մի մասն ավարտվել են, իսկ մի մասն ավարտական փուլում են:
«Այս ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են, դրանք 11 բնակավայրում են իրականացվել, և 3 ծրագիր կա, որոնք 2022 թվականի են և ավարտվել են: Այսպիսով, մենք այսօրվա նախագիծն էլ հետը կունենանք, որ հունվարից սկսած՝ մինչև հիմա 303 ծրագրի համար Կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար»,- նշեց Գնել Սանոսյանը:
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…