ՀՀ կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին հիշեցրեց, որ նախատեսում են թոշակների բարձրացում առնվազն 3 հազար դրամով։
Նախարարը տեղեկացրեց, որ բազային կենսաթոշակի չափը սահմանվել է 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակը 30 հազար 500 դրամ՝ 28 հազար 600 դրամի փոխարեն։
«Գործող բանաձևով և օրենքով կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան խոստացված 3 հազար դրամը, և մենք որոշեցինք բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31 հազար 600 դրամի, ինչը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները կստանա մեր խոստացած 3 հազար դրամը»։
Այսպիսով՝ այն թոշակառուները, որոնց կենսաթոշակը բարձրացվել էր 1900 կամ 2000 դրամով, մյուս մասը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանան։ «Ընդհանուր առմամբ, 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան նպաստները, որը կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ»,- ասաց Մկրտչյանը։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ընդգծեց՝ Կառավարության համար կարևորագույն նպատակներից մեկն է թոշակների բարձրացումը։ «Կարծում եմ՝ այս քայլը կարևոր առաջընթաց է»,- շեշտեց նա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…