Լրահոս

Աննա Հակոբյանը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի փակման գալա համերգին

Բացել բոլոր դռները զարգացման տարբեր առանձնահատկություններով երեխաների և դեռահասների առջև, հավասար հնարավորություններ ընձեռել նրանց սովորելու, ստեղծագործելու, երազանքներ ձևավորելու և նյութականացնելու․ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի նպատակն է, որն անցկացվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Արդեն երրորդ անգամ կազմակերպվող փառատոնի փակումը տեղի է ունեցել Գաֆէսճյան արվեստի կենտրոնի տարածքում, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջը դիմավորել են ԿԳՄՍՆ փոխնախարար Արայիկ Խզմալյանն ու արտ-փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանը: Վերջինս Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ մասնագիտական փորձի փոխանակման նպատակով հրավիրել են մասնագետներ Ռուսաստանից, Գերմանիայից և Հորդանանից, որպեսզի հայ մասնագետներն ու ծնողները հնարավորություն ունենան ծանոթանալու այլ երկրների առաջատար գիտահետազոտական աշխատանքներին: Այդ նպատակով կազմակերպվել են սեմինարներ ու վարպետության դասեր:

Նաիրա Սարգսյանը, բեմ հրավիրելով վարչապետի տիկնոջը, շնորհակալություն է հայտնել մշտապես փառատոնի կողքին լինելու և իրենց աջակցելու համար: Ընդունելով շնորհակալությունը՝ տիկին Հակոբյանը խոստացել է, որ այն շարունակական բնույթ է կրելու:

«Կողք կողքի» առաջին երկու փառատոներն անցկացվել են 2019 և 2021 թվականներին։ Այս տարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային և գաղափարի շուրջ համախմբել է նաև անվանի արվեստագետների, ներառական ոլորտի մասնագետների։

Փառատոնի փակման արարողության գալա համերգի ընթացքում անվանի երաժիշտների ու երգիչների հետ նույն բեմում, կողք կողքի հանդես գալու առիթ են ունեցել նաև փառատոնի պատանի մասնակիցները։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

10 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

10 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

10 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

10 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

11 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

12 hours ago