

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է 2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների համար 2 մլն դոլար տրամադրելու մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ֆինանսավորումը տրվում է տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար:
«Հակամարտության գոտում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանված բնակիչների անվտանգ վերադարձին
Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին տրամադրված 500 հազար դոլարը՝ ԱՄՆ-ի նոր ֆինանսավորումը կշարունակի ամրապնդել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական կարողությունները ՝ մահաբեր ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար: Այս ջանքերը շատ կարևոր դեր են խաղում մարդկանց անվտանգության ամրապնդման հարցում և թույլ են տալիս տեղահանվածներին իրենց տները վերադառնալ ու անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները սովորական զենքերի ոչնչացման աշխարհի ամենամեծ ֆինանսական աջակիցն է, որը 1993 թվականից ի վեր ներդրել է ավելի քան 4,7 միլիարդ դոլար շուրջ 100 երկրներում՝ խթանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը՝ քաղաքացիական բնակչության համար ականների ու չպայթած զինամթերքի ներկայացրած վտանգի չեզոքացման միջոցով միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդման համար:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…