Լրահոս

Նիկոլ Փաշինյանը ժամը 11-ին կգա Ազգային ժողով եւ ելույթ կունենա. Ալեն Սիմոնյան

Տեղյակ եք, որ այս գիշեր ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ուղղությամբ. մենք ունենք նաեւ զոհեր ու վիրավորները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

«Ստեղծված իրավիճակում թե մեր ժողովուրդը, թե քաղաքական ուժերը պետք է լինենք մաքսիմալ միասնական: Այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական եւ այլ տարաձայնությունների տեղ տալ: Մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որեւէ ձեւով խուճապի չմատնվել, մենք շատ բարդ իրավիճակում ենք  գտնվում: Խնդրում եմ որեւէ ձեւով թե ապատեղեկատվությանը, թե տարբեր տարածվող լուևրերին տեղիք չտալ, դրանք չտարածել, հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

Տեղեկացնեմ նաեւ, որ օգտվելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ամրագրված 98-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ես ներկայացնելու եմ ԱԺ հայտարարության նախգիծ ադրբեջանական հրձակման վերաբերյալ, եւ կխնդրեմ նաեւ իմ գործընկերոջը՝ Վլադիմիր Վարդանյանին, որ հայտարարության տեքստը ներկայանցի, որը մենք կքննարկենք:

Ժամը 11-ին այստեղ կգա ՀՀ վարչապետը, որին դուք հնարավորություն կունենաք թե հարցեր ուղղել, թե վարչապետը ելույթ կունենա ու կներկայացնի իրավիճակն այդ պահի դրությամբ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

7 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

8 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

9 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

10 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

11 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

12 hours ago