Լրահոս

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու դեէսկալացիային. Ժոզեպ Բորել

«Վերջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լուրջ մարտեր են տեղի ունեցել՝ կան զոհեր։ Հրամայական է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, և վերադարձ լինի բանակցությունների սեղան։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը, որոնք գտնվում էին մինչ այս էսկալացիան, և հրադադարը պետք է լիովին հարգվի։

Նախագահ Միշելը շփվում է երկու երկրների ղեկավարների հետ, այսօր ես խոսել եմ արտգործնախարարների հետ։ ԵՄ-ն հավատարիմ է՝ շարունակելու գործել որպես ազնիվ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնելու հասնել Հարավային Կովկասի ընդհանուր նպատակին, այն է՝ ապահով, բարգավաճ և խաղաղ կյանք՝ ի շահ բոլորի ժողովուրդների:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այժմ անմիջապես կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու անհրաժեշտ դեէսկալացիային և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացում հաջորդ քայլերը»,- ասված է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի տարածած հաղորդագրության մեջ։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

1 hour ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

2 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

2 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

2 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

3 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

3 hours ago