Լրահոս

ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ

ՀԱՊԿ նիստում առաջարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին գործուղել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծ, ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու համար: Այս մասին գրել է БЕЛТА-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: 

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: 

Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը: Ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը:

Թիվ 1

Recent Posts

Սիրիայում ցեղասպանությու՞ն է, թե՞ «աշխարհաբաժանման խաղարկում»

Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…

7 hours ago

ԵՏՀ-ն ներկայացրել է Հայաստանում կանանց զբաղվածության ցուցանիշը

Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…

8 hours ago

ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…

9 hours ago

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…

11 hours ago

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…

11 hours ago

Առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…

12 hours ago