Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային բանակի շտաբի նախկին պետ գեներալ Հասան Համադին, որ այդ պաշտոնն զբաղեցրել է մինչեւ անցյալ տարվա դեպտեմբերի 8-ը: Նրա տեղեկություններով՝ «առնվազն ութ-տասը պետություններ Սիրիայի մասնատման ծրագիր ունեն»:
Գեներալ Համադիի գնահատմամբ՝ այդ երկրները «ծայր աստիճան դժգոհ են Թուրքիայի ձեռք բերած հեղինակությունից եւ դեմ են նրա՝ որպես տարածաշրջանային պետության, կարգավիճակին»: Սիրիացի նախկին բարձրաստիճան զինվորականը, որ Բաշար Ասադի վարչախմբի տապալումից հետո երկրից չի հեռացել եւ «անցումային շրջանի կառավարության» հետ վստահելի հարաբերություններ է հաստատել, համոզված է, որ Լաթաքիայում եւ Տարտուսում նախապատրաստվել է «պետական խռովություն, որին հետախուզական եւ լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել մի քանի երկրներ»:
Որպես իրավիճակին տիրապետող նախկին պաշտոնյա՝ Համադին ասել է, որ «Բաաս» կուսակցությունը եւ Ասադի ռեժիմը «բանակցությունների սեղանի տակ միշտ համագործակցել են Իսրայելի հետ»: Նրա տեղեկություններով՝ Մոսկվա փախուստից առաջ Բաշար Ասադը «Հմեյմիմ ռազմահենակայանում հանդիպել է իսրայելական հետախուզության ներկայացուցչի հետ եւ նրան փոխանցել սիրիական բանակի մասին ամբողջական տեղեկատվություն»:
Սիրիայի «անցումային շրջանի նախագահ» ալ-Շարաայի մերձավոր շրջապատից թուրքական մամուլին հայտնել են, որ Լաթաքիայում եւ Տարտուսում «հակակառավարական ապստամբությունն ուղղորդում է իսրայելական «Մոսադը», որ նպատակ ունի Միջերկրական ծովի առափնյակը վերցնել վերահսկողության տակ եւ Քեսաբից մինչեւ Լիբանան «բուֆերային գոտի» ստեղծել, որպեսզի Թուրքիան կտրի այդ տեղաշրջանի էներգետիկ ռեսուրսներից»:
Ըստ այդ աղբյուրների, Սիրիայի արեւմտյան հատվածն «անջատելու ծրագրին աջակցում է նաեւ Կիպրոսը»: Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցն իր հերթին հղում է անում Անկարայի կառավարական աղբյուրներին, որ արձանագրում են սիրիական հարցում «իսրայելա-իրանական շահերի աննախադեպ համընկնում՝ ընդդեմ Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության ուժեղացման»:
Մեկնաբաններն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում իրողությանը, որ Լաթաքիայում եւ Տարտուսում «հակակառավարական ապստամբության փորձ է ձեռնարկվել» Թուրքիայի համար չափազանց զգայուն իրավիճակում, երբ Էրդողանը փորձում է «ավարտին հասցնել Քրդական բանվորական կուսակցության լուծարման հարցը»:
Այս առումով, իրոք, Թուրքիան բարդ վիճակում է հայտնվել. ՔԲԿ «լուծարման համագումար» անցկացնելու հարցում առկա են անվտանգության հետ կապված լրջագույն հարցեր: Որքանով հասկացվում է՝ Իրաքի կառավարությունը, մեղմ ասած, չի ողջունում այդ միջոցառումն իր տարածքում անցկացնելու գաղափարը, իսկ Թուրքիայի կառավարությունը կասկածում է, որ «առերեւույթ համաձայնելով գնալ ինքնալուծարման՝ ՔԲԿ-ն համագումարի օրը կարող է ահաբեկչություն իրականացնել»:
Էրդողանը մերժել է ՔԲԿ առաջնորդ Օջալանին ներում շնորհելու եւ քրդերի հետ սահմանադրական փոփոխությունները քննարկելու «նախապայմանները»: Քրդական բանվորական կուսակցության «մասնաճյուղ» համարվող՝ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի միությունը» նույնպես քաղաքական խնդիրներ է առաջադրել: Թուրքական մամուլի գնահատմամբ՝ Իսրայելը ծարգրում է Սիրիան «վերակազմավորել որպես դաշնային պետություն՝ հանդես գալով որպես ալավիների եւ դրուզների իրավունքների պաշտպան»:
Լաթաքիայում եւ Տարտուսում բռնությունները հնարավոր քաղաքացիական պատերազմի համեմատ կարող են դիտարկվել որպես «հետախուզական մարտեր»: Որքանո՞վ են արմատական թուրք-իսրայելական հակասությունները, Միացյալ Նահանգները սատարու՞մ է Սիրիայի «մասնատման» ծրագրերին, Սիրիայում իրավիճակի կտրուկ բարդացումը կապ ունի՞ ռուս-ամերիկյան «աշխարհաբաժանման բանակցությունների» հետ: Այս եւ այլ սկզբունքային հարցերի համատեքստում հայաստանյան քաղաքագիտական որոշակի շրջանակների եւ լրատվամիջոցների արձագանքները չափազանց «անմեղսունակ» կամ Հարավային Կովկասում հնարավոր սցենարների մասին տեղեկացվածությունից ածանցված են պատկերվում: Սիրիայում իրոք այլատյաց ցեղասպանությու՞ն է, թե՞՝ «աշխարհաբաժանման խաղարկում»:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…
Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ:…
Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:…
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի…
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր,…