

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման նպատակով օգոստոսի 10-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում: Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ ուղեկցությամբ, շրջել է Գյումրու տեսարժան վայրերում: Այցը Գյումրի վարչապետը ներկայացնում էր «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ «Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում» խորագրով՝ կոչ անելով բոլորին ընտանիքներով գալ ու տեսնել Գյումրին: Զբոսանքի ընթացքում վարչապետին են մոտեցել քաղաքի բնակիչները, լուսանկարվել նրա հետ:
Այցի ժամանակ Փաշինյանին է մոտեցել Մարիամ անունով մի կին և վարչապետին անվանել է խաբեբա։ Կինը ասել է, թե ոչ մի փոփոխություն երկրում չի եղել: Երբ թիկնապահները փորձել են նրան հեռացնել, Փաշինյանը կոչ է արել չքաշքել տիկնոջը: «Ամեն ինչ լավ կլինի, պետք չէ հուսահատվել»,-դիմելով կնոջն՝ ասել է նա:
Միջադեպին ավելի ուշ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանն՝ ամփոփելով Գյումրիի իր զբոսանքը։ «Շատ մեծ գեղագիտական հաճույք ստացանք, նկարվեցինք, շփվեցինք քաղաքացիների հետ, լսեցինք մեր քաղաքացու բողոքի ակցիան հլը որ, չեմ բացառում, որ էլի ակցիաներ կլինեն, կարծում եմ, որ դա ժողովրդավարական հասարակության շատ կարեւոր բաղկացուցիչ է: Ես մի հետաքրքիր բան նկատեցի, մեր սիրելի հայրենակիցը սկզբում շատ բորբոքված էր խոսում, բայց երբ մենք սկսեցինք նրան լսել, նա հանգստացավ: Շատ կարեւոր եմ համարում դա, որ ինչքան էլ իրավիճակի հետ կապ չունենա, իշխանության ներկայացուցիչը կարողանա լսել, և հետո կմտածեմ, թե ինչու էր այդ քաղաքացին բողոքում»,- ֆեկսբուքյան եթերում ասել է նա։
Ինչպես տեսնում ենք՝ վարչապետին «սևացնելու» որևէ առիթ չկա, առավել ևս, որ եվրոպական ուզածդ դեմոկրատական երկրում նման միջադեպերի պակաս չկա։ Նույնիսկ ամենաժողովրդավարական առաջնորդի քաղաքականությունը չի կարող գոհացնել բոլոր քաղաքացիներին, ու բազմաթիվ կադրեր ենք տեսել, թե ինչպես են մեծ ժողովրդականություն ունեցող Մերկելին դիմավորում՝ նրա վրա ձվեր նետելով կամ՝ օրինակ, սուլոցներով ուղեկցում են Մակրոնին, որի սոցիալական քաղաքականությունը ոչ բոլոր ֆրանսիացիների սրտով է։
Կարևորն՝ այս պարագայում, առաջնորդի վարքագիծն է։
Ամբողջական հոդվածը՝ 1in.am
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…