Լրահոս 24/7

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան օրինագիծն արդեն ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:

«Վերջին տարիներին Վրաստանում տրանսպորտային միջոցների թիվը զգալիորեն և կտրուկ աճել է։ 2012 թվականին Վրաստանում գրանցվել է 864 հզ․ տրանսպորտային միջոց, և այս տարվա տվյալներով՝ այս թիվը գերազանցել է երկու միլիոնը։ Մենք տեսնում ենք աճի մասշտաբները։ Տրանսպորտային միջոցների թվի նման աճը, մի կողմից, հանգեցնում է երթևեկության խցանումների, մյուս կողմից՝ էկոլոգիական վիճակի վատթարացման։ Համապատասխանաբար, կարծում ենք, որ այստեղ նույնպես պետք է ձեռնարկվեն կարևոր միջոցառումներ։ Այդ նպատակով խորհրդարանին ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որը նախատեսում է 6 տարեկանից հին տրանսպորտային միջոցների ներմուծման արգելք։ Իհարկե, կտրամադրվեն փոքր բացառություններ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

59 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

3 hours ago