Երեկ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիների մի մասը առանձնացան մյուսներից, և որոշեցին Բաղրամյան պողոտայից գնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Քաղաքացիներին առաջներդելու պարտականությունն իր վրա էր վերցրել դերսանուհի Անահիտ Մութաֆյանը, որը ոստիկանության պարեկային ծառայողների ավտոմեքենայից հայտարարեց, որ գնում են գրասենյակ՝ խնդրելու Քոչարյանին, որ գա և իրենց առաջնորդի, քանի որ երկիրը որբի գլուխ չէ, և իրենց առաջնորդ է պետք:
Գրասենյակի դիմաց հավաքված քաղաքացիներին ավելի ուշ մոտեցավ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, որը նշեց, որ հանդիպում կազմակերպելու համար ժամանակ է հարկավոր և հավելել, որ այսօր այդքան էլ արդյունավետ չի լինի նման հանդիպումը։ Նա քաղաքացիներին, հայտնեց, որ վաղը կտեղեկացնի, թե երբ, որտեղ և ինչ ձևաչափ է լինելու Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ։
Այսօր, արդեն Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 13:00-ին, Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում»,- նշել է նա:
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…