

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ է մշակվել, որն արդեն հանձնվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Մասնավորապես, փաստաթուղթը մշակվել է Ղրիմը որպես ռուսական տարածք ճանաչելու Թրամփի առաջարկից հետո։
Այս մասին Զելենսկին ասել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Շատ կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ-ն առաջարկել է իր սեփական տեսլականը։ Հանդիպում եղավ Լոնդոնում, և կար համապատասխան ռազմավարություն, որը նրանք առաջարկեցին։ Մեր թիմը, եվրոպական թիմը և ԱՄՆ ներկայացուցիչները կառուցողական խոսակցություն ունեցան, և համապատասխան կետերը հայտնվեցին թղթի վրա։
Ինչպես ընդգծել է Զելենսկին, «այն, ինչ հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը, չի կարող ներառվել որևէ համաձայնագրի մեջ»։
Զելենսկին նաև նշել է, որ պատերազմի խաղաղ կարգավորման բանակցությունների առաջին քայլը պետք է լինի ամբողջական և անվերապահ զինադադարը, որին Ռուսաստանը դեռ չի համաձայնել։ «Սա թիվ մեկ քայլն է, երբ մենք խոսում ենք փոխզիջումների մասին, որոնց մասին դուք հարցեր եք տալիս: Մեզ վրա հարձակվել են, տարածքը գրավել են, տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել են, շատ երեխաներ և մեծահասակներ ողջ-ողջ թաղվել են: Իսկ այն, որ Ուկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ հրադադարից հետո, արդեն իսկ մեծ փոխզիջում է»,- ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, Ուկրաինան, առավել քան մեկ ուրիշը, շահագրգռված է պատերազմի ավարտով։ Ուստի խաղաղության բոլոր նախաձեռնությունները կարևոր են և կարող են կայանալ։ Բայց դրանք բոլորը սկսվում են ամբողջական, անվերապահ զինադադարից:
«Բոլորը համաձայն են դրան, բացի Ռուսաստանի Դաշնությունից»,- հավելել է Զելենսկին։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…